Իջևան համայնքի ավագանուն է դիմել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը՝ հրշեջ փրկարարական ջոկատի հատուկ նշանակության ավտոմեքենաների ելքն ու մուտքն անվտանգ կազմակերպելու նպատակով, Իջևան քաղաքի Արցախյան 4 հասցեում Երևան-Իջևան Մ-4 ավտոմայրուղու 135-րդ կիլոմետրի վրա համապատասխան ճանապարհային երթևեկության նշաններ տեղադրելու առաջարկով:
Համաձայն ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 35-րդ հոդվածի 19-րդ կետի
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն՝ Երևան-Իջևան Մ-4 ավտոմայրուղու 135-րդ կիլոմետրի վրա տեղադրել.
1.1 երթևեկության երկու ուղղությամբ 40կմ/ժ նշանակությամբ երթևեկության արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններ,
1.2. Տ6կ տեսակի լուսացույցներ, ձայնային ազդանշանի հետ միաժամանակ, որը կիրառել միայն արտակարգ դեպքերում: