Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վիգեն Վարդգեսի Ներկարարյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.0661 հա մակերեսով, 11-034-0107-0042 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /վկայական թիվ 27052022-11-0036/ նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխման նպատակը՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության շենքի կառուցումն է:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ քաղաքացի Վիգեն Վարդգեսի Ներկարարյանին սեփականության իրավունքով պատկանող Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.0661հա մակերեսով, 11-034-0107-0042 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /վկայական թիվ 27052022-11-0036/ նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների փոփոխելու առաջարկությանը՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության շենք կառուցման նպատակով:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: