Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1394
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2025 թվականի N 1394

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 17 ՀՈՒՆՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 16 ՈՐՈՇՈՒՄԸ, ԱՉԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 05 ԱՊՐԻԼԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 11 ՈՐՈՇՈՒՄԸ, ԽԱՇԹԱՌԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 16 ՓԵՏՐՎԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 4-Ա ՈՐՈՇՈՒՄԸ, ԳԵՏԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 28 ՕԳՈՍՏՈՍԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 01-Ա ԵՎ 08 ՕԳՈՍՏՈՍԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 64-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության 31 հոկտեմբերի 2025թվականի միջնորդագրի, նկատի ունենալով, որ Իջևան համայնքի ղեկավարի 17 հունվարի 2022 թվականի «Ալբերտ Արամայիսի Խեչյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 16 որոշումը, Աչաջուր համայնքի ղեկավարի 05 ապրիլի 2004 թվականի «Աշոտ Սերյոժայի Օթարյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 11 որոշումը, Խաշթառակ համայնքի ղեկավարի 16 փետրվարի 2012 թվականի «Սեյրան Սարիբեկի Սարիբեկյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 4-Ա որոշումը, Գետահովիտ համայնքի ղեկավարի  27 օգոստոսի 2018 թվականի «Գարիկ Արկադյայի Ղուշչյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 01-Ա և 08 օգոստոսի 2017 թվականի «Նարեկ Ասիլբեկի Ադամjանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 64-Ա որոշումները հակասում են Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 34-րդ հոդվածի դրույթներին, այն է՝ չափահաս քաղաքացիների նկատմամբ խնամակալությունը սահմանվում է անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ որոշումները ճանաչել անվավեր։
Հիմք ընդունելով, որ խոշորացումից հետո Իջևան համայնքը հանդիսանում է միավորված գյուղական համայնքների իրավահաջորդը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Իջևան համայնքի ղեկավարի 17 հունվարի 2022 թվականի «Ալբերտ Արամայիսի Խեչյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 16 որոշումը, Աչաջուր համայնքի ղեկավարի 05 ապրիլի 2004 թվականի «Աշոտ Սերյոժայի Օթարյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 11 որոշումը, Խաշթառակ համայնքի ղեկավարի 16 փետրվարի 2012 թվականի «Սեյրան Սարիբեկի Սարիբեկյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 4-Ա որոշումը, Գետահովիտ համայնքի ղեկավարի  27 օգոստոսի 2018 թվականի «Գարիկ Արկադյայի Ղուշչյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 01-Ա և 08 օգոստոսի 2017 թվականի «Նարեկ Ասիլբեկի Ադամյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 64-Ա որոշումները ճանաչել անվավեր։
2․Անվավեր ճանաչված որոշումներով խնամակալ նշանակված անձանց ծանուցել խնամակալի պարտականություններից ազատելու մասին։
3․Ծանուցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնին՝ անվավեր ճանաչված խնամակալության որոշումների մասին։
4․Հանձնարարել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ հարցերը քննարկել և եզրակացությունները ներկայացնել համապատասխան օրենսդրությամբ սահմանված 
պարտադիր պայմանների առկայության դեպքում։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner