Համայնքի ղեկավարին է դիմել Տիգրան Վանյայի Մարտիրոսյանը, Իջևան համայնք, գ. Գետահովիտ, 16-րդ թիվ2/3 հասցեում գտնվող, իրեն պատկանող 0.00416հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում, ավտոլվացման կետի կեղտաջրերը հավաքելու համար, սեպտիկ հոր կառուցելու խնդրանքով:
Հիմք ընդունելով վերոնշյալը և ՀՀ կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնք, գ. Գետահովիտ, 16-րդ թիվ2/3 հասցեում գտնվող, 0.00416հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում, Տիգրան Վանյայի Մարտիրոսյանին թույլատրել կառուցել սեպտիկ հոր, ավտոլվացման կետի կեղտաջրերը հավաքելու համար:
2․,,Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն,, հիմնարկի հետ կնքել պայմանագիր, սեպտիկ հոր մաքրելու համար։