Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1408
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2025 թվականի N 1408

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԿԻՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.14405ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, Արա Արտակի Աստանյանին սեփականության իրավունքով պատկանող 0.14405հա մակերեսով հողամասը , համաձայն թիվ 10072023-11-0029 վկայականի և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, համարվում է գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողամաս: ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 27.01.2025թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-039-0126-0002 ծածկագրով 0.14405հա մակերեսով հողամասը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ -35 դրական եզրակացությունը: Հողամասը չի խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա արաշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-35 դրական եզրակացությունը, Իջևան համայնքի ավագանու  28.02.2025թ. թիվ 3 նիստի թիվ 34 որոշումը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների   որոշումների, 16.12.2021թ.  ,,ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի  մարզ,  Իջևան  համայնք,  Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող և  Արա Արտակի Աստանյանին սեփականության իրավունքով պատկանող 0.14405հա   մակերեսով և 11-039-0126-0002 ծածկագրով հողամասը հանել  գյուղատնտեսական  նպատակային  նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերի կազմից և դասել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:

2. Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող և Արա Արտակի Աստանյանին սեփականության իրավունքով պատկանող 0.14405հա մակերեսով և 11-039-0126-0002 ծածկագրով  հողամասին  տալ   հետևյալ    հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Կիրանց, 7-րդ փողոց, 14/6 հողամաս:

3.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Դիտավան,  թիվ 3 հասցեում գտնվող հողամասը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 17-րդ գոտում, որում  1քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 336.6 /երեք հարյուր երեսունվեց դրամ վեց լումա/ ՀՀ  դրամ, ուստի առաջարկել Արա Արտակի Աստանյանին,   համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  2-րդ  հոդվածի  18-րդ  կետի, ա/ ենթակետի՝ ուղղակի  վաճառքով  գնել  0.14405հա   մակերեսով  հողամասը՝  1քմ  336.6 /երեք հարյուր երեսունվեց դրամ վեց լումա/ ՀՀ  դրամ   կադաստրային  արժեքով 484873 /չորս հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր յոթանասուներեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner