Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ    Տավուշի մարզի Իջևան համայնք, քաղաք Իջևանի վարչական սահմաններում  գտնվող և  սեփականության իրավունքով համայնքին պատկանող 11-001-0260-0002 ծածկագրով և  0,04999հա մակերեսով հողամասում  1993թ. քաղաքացի՝ Վարդան Ղուշչյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 28,8քմ  արտաքին մակերեսով բնակելի նշանակության  շինությունը: Շինության զբաղեցրած 0,04999հա  մակերեսով հողամասը  ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ հաստատված Իջևան համայնքի գլխավոր հատակագծում արտացոլվել է, որպես գյուղատնտեսական նպատակային, վարելահող  գործառնական նշանակության տարածք: Կառույցի և նրա զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել  0,04999հա մակերեսով հողամասի նպատակային  նշանակությունը գյուղատնտեսական նպատակային, վարելահող գորժառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի: 
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝
Համայնքի ավագանին որոշում է. 
1. Տալ հավանություն  Տավուշի մարզի Իջևան համայնք, քաղաք Իջևանի վարչական սահմաններում  գտնվող և  սեփականության իրավունքով համայնքին պատկանող 11-001-0260-0002 ծածկագրով և  0,04999հա մակերեսով հողամասի նպատակային  նշանակությունը գյուղատնտեսական նպատակային վարելահող գորժառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: