15.09.2021թ. համայնքի ղեկավարի թիվ 140-Ա որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, 11-021-0601-0032 ԾԱԾԱԿԱԳՐՈՎ 0.1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզի Իջևան համայնք, Գանձաքար գյուղի վարչական սահմաններում բնակավայրերի այլ այլ հողերից կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.1 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.06.2006թ. թիվ 1088-Ն որոշման, նշված 0.1հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի այլ հողեր, ուստի անհրաժեշտություն է առաջացել 11-021-0601-0032 ծածկագրով 01հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը այլ հողատեսքից փոխադրել բնակելի կառուցապատման և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.11-021-0601-0032 ծածկագրով 0.1հա մակերեսով հողամասը բնակավայրերի այլ հողատեսքից փոխադրել և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի դասին:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.1 հա մակերեսով մաս /ծածկագիր ծածկագիր 11-021-0601-0032/, համաձայն հաստատված հատակագծի:
3.Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.1 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար գյուղ, 44-րդ փողոց, թիվ 18 հողամաս:
4.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:,,