Համայնքի ղեկավարին է դիմել Հայկուհի Լյովայի Ամիրխանյանը /մուտքի դիմում թիվ 6105, 21․10․2024թ․/, իր չորս երեխա ունեցող ընտանիքին, որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար, սեփականության իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 64 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով․
Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ 14/16 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․07հա մակերեսով հողամասը, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Դավիթ Աբգարի Սիմոնյանի, Հայկուհի Լյովայի Ամիրխանյանի, Արգիշտ Դավիթի Սիմոնյանի, Եվա Դավիթի Սիմոնյանի, Ելենա Դավիթի Սիմոնյանի, Գոռ Դավիթի Սիմոնյանի 6 /վեց/ շնչից բաղկացած ընտանիքին, որոնք նախկինում չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր: