Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․13793 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման և Տավուշի մարզի Իջևան քաղաքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-001-0253-0024 ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս։ Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0․13793 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով .
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղքաքի վարչական սահմաններում գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0253-0024/, գյուղատնտեսական գործունեության նպատակով, առանձնացնել 0․13793 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման։