Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Վեգա Ուորլդ,, ՍՊԸ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրինությունը, Իջևան համայնքի Երևանյան և Արցախյան փողոցներում /Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի աջ մասում/, գովազդային վահանակներ տեղադրելու նպատակով հողամաս տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքի Երևանյան փողում գտնվող 1,0քմ մակերեսով հողամասը և Արցախյան փողում գտնվող 1,0քմ մակերեսով հողամասը, հինգ տարի ժամկետով, տարեկան 12.000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ արժեքով /յուրաքանչյուրը/, գովազդային վահանակներ տեղադրելու նպատակով, ,,Վեգա Ուորլդ,, ՍՊԸ-ին տրամադրելուն: