Համայնքի ավագանու 29.03.2024թ. ,,Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինություններ և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին'' թիվ32 որոշման համաձայն 2024թ.հուլիսի 26-ին կայացել է գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակներով հողամասի /վկայական թիվ13062024-11-0026/ աճուրդային վաճառք:
Հաշվի առնելով աճուրդի արդյունքները և այն հանգամանքը, որ հողամասերը չեն գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 67, 68, 69 և 70 հոդվածների դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել 26.07.2024թ. կայացած գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով հողամասերի տրամադրման աճուրդի եզրափակիչ արձանագրությունները համաձայն` ներքոհիշյալ աղյուսակի.
ՀՀ
|
Արձ․
N
|
Հաղթողի անունը, հայրանունը, ազգանունը
|
Հողամասի հասցեն
|
Մակերեսը՝ քմ
|
Վաճառքի գինը՝ ՀՀ դրամ
|
Նպատակը
|
1
|
5
|
Հենրի Արթուրի Վանեսյան
|
Իջևան համայնք, գ․ Լուսահովիտ
|
60000.0
|
1260000
|
գյուղատնտեսական գործունեություն
|
2. Հանձնարարել համայնքապետարանի, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնին /Ա. Այդինյան/ կազմել հողահատկացման փաստաթղթեր և հաղթողի հետ կապել հողամասերի առուվաճառքի պայմանագիր: