Համայնքի ղեկավարը նշում է, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթռակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 3069.0քմ մակերեսով /ծածկագիր 11-035-0203-0008/ հողամասը կադաստրային քարտեզում արտացոլված է, որպես ֆիզիկական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չէ և դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով.
Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան համայնքի Խաշթռակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 3069.0քմ մակերեսով /ծածկագիր 11-035-0203-0008/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: