Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2098
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2024 թվականի N 2098

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԽԱՇԹԱՌԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.1904ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Քնարիկ Աշոտի Թիրաբյանը՝ ծնված 13.07.1958թ. և Սուրիկ Աշոտի Թիրաբյանը՝ ծնված 01.05.1954թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել հողամաս,որի վրա առկա է բնակելի տուն և դիմել է հիմքերի վերականգնման խնդրանքով:Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը ըստ Խաշթառակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991թ. թիվ 14 որոշման քաղվածքի կազմում է 0.22հա /ծածկագիր 11-035-0016-0016/,սակայն չափագրումից պարզվել է,որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.1904հա,որի վրա առկա է 1960թ. կառուցված բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար փաստացի 0.1904հա մակերեսով հողամասի և 225.0քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:

Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ Քնարիկ Աշոտի Թիրաբյանին, Սուրիկ Աշոտի Թիրաբյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.1904հա մակերեսով և 11-035-0016-0016 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացիներ Քնարիկ Աշոտի Թիրաբյանի, Սուրիկ Աշոտի Թիրաբյանի  սեփականության իրավունքը՝ Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.1904հա մակերեսով հողամասի և 225.0քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ  /ծածկագիր 11-035-0016-0016/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

3.Տավուշի մարզի Իջևան  համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ Քնարիկ Աշոտի Թիրաբյանին, Սուրիկ Աշոտի Թիրաբյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.1904հա մակերեսով և 11-035-0016-0016 ծածկագրով հողամասին տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան  համայնք  գյուղ  Խաշթառակ 17-րդ փողոց 49 բնակելի տուն:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner