Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Անիկ Լադիկի Խոջումյանը, որ պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի 10.10.92թ. կայացած նիստի թիվ 12 արձանագրության հիման վրա բնակարանաշինության նպատակով Իջևան համայնքի վարչական սահմաններում /ք. Իջևան Բլբուլյան փողոց/ ձեռք է բերել 400,0քմ մակերեսով հողամաս: 2021թ. կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սահմանազատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 480,0քմ, որը թյուրիմացաբար ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ Իջևան համայնքին է փոխանցվել, որպես պետական սեփականություն հանդիսացող անտառ նպատակային նշանակության հողամասի մաս /ծածկագիր 11-001-0228-0001/, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն չի ունեցել հողամասի նկատմամբ կատարել իրավունքների պետական գրանցում: ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ հողամասը անտառային նպատակային նշանակության հողերից փոխանցվել է պետական սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին: Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ 400,0քմ մակերեսով և 400,0քմ –ից ավել օգտագործվող սահմանազատված, չկառուցապատված 80,0 քմ մակերեսով հողամասերը ՀՀ օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու նպատակով:
Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին փոխանցված հողերից առանձնացված 400,0քմ մակերեսով և 400,0քմ–ից ավել օգտագործվող սահմանազատված, չկառուցապատված 80,0քմ մակերեսով հողամասերը /ծածկագիր 11-001-0228-0001/ ՀՀ օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց քաղաքացի՝ Անիկ Լադիկի Խոջումյանի ընտանիքին տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: