Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Անժելա Էդուարդի Պապիկյանի լիազոր անձ Արուսյակ Օթարյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող /վկայական թիվ 30082013-11-0020/ 0.22հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու /ջերմոցային տնտեսություն կառուցելու/ խնդրանքով:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում 0,22հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 30082013-11-0020/ գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելուն: