12.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2483 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ 12.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2483 որոշումը կարդալ.
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԲԵՐՔԱԲԵՐ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.164ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզի Իջևան համայնքի գյուղ Բերքաբեր 2-րդ փողոց, թիվ 4 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արկադիկ Ասքանազի Թամրազյանին պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.164հա մակերեսով հողամասից /վկայական թիվ 16082016-11-0001, ծածկագիր 11-020-0003-0036/ առանձնացնել 0.1043հա մակերեսով և 0.0597հա մակերեսով անշարժ գույք և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի 2-րդ փողոց, թիվ 4 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արկադիկ Ասքանազի Թամրազյանին պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.164հա մակերեսով հողամասից /վկայական թիվ 16082016-11-0001, ծածկագիր 11-020-0003-0036/ համապատասխանաբար առանձնացված 0.1043հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը. Տավուշի մարզ, համայնք Իջևան, գյուղ Բերքաբեր 2-րդ փողոց, թիվ 4 բնակելի տուն:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի 2-րդ փողոց, թիվ 4 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արկադիկ Ասքանազի Թամրազյանին պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.164հա մակերեսով հողամասից /վկայական թիվ 16082016-11-0001, ծածկագիր 11-020-0003-0036/ համապատասխանաբար առանձնացված 0.0597հա մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, համայնք Իջևան, գյուղ Բերքաբեր 2-րդ փողոց, թիվ 4/2 հողամաս:,,
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: