Համայնքի ավագանին նշում է, որ համայնքի ղեկավարին են դիմել, Իջևան համայնքում բնակվող, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներ, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս, որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար, սեփականության իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ պետական սեփականություն հանդիսացող, Նալբանդյան փողոցում գտնվող 400.0քմ հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայկ Ռաշիդի Մելիքբեկյանի, Տաթևիկ Սեյրանի Փաշինյանի, Անուշ Հայկի Մելիքբեկյանի, Ռոմա Հայկի Մելիքբեկյանի, Անժելա Հայկի Մելիքբեկյանի, Դանիել Հայկի Մելիքբեկյանի և Մարկ Հայկի Մելիքբեկյանի 7 /յոթ/ շնչից բաղկացած ընտանիքին, որոնք նախկինում չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր:
2.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Երևանյան փողոցում գտնվող 400.0քմ հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Սամվել Սպարտակի Շահնազարյանի, Կարինե Լյուդվիգի Ղալթախչյանի, Թագուհի Սամվելի Շահնազարյանի, Սպարտակ Սամվելի Շահնազարյանի, Արտյոմ Սամվելի Շահնազարյանի, Դավիթ Սամվելի Շահնազարյանի 6 /վեց/ շնչից բաղկացած ընտանիքին, որոնք նախկինում չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր: