Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վանյա Պապյանը Մետաղագործների փողոցում գտնվող /վկայական 2229517, ծածկագիր 11-001-0014-0020/ սեփականության իրավունքով իրենց պատկանող 0․04 հա մակերեսով հողամասին հասցեավորում տալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք Իջևան, Մետաղագործների փողոցում գտնվող 0.04 հա մակերեսով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, 2-րդ նրբանցք, 41/2 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: