Այսօր: Հինգշաբթի, 8 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 587
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մայիսի 2025 թվականի N 587

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 81/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0․009 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել  քաղաքացի՝ Հայկազ Ջանիկի Սարգսյանը /դիմոիմ թիվ1599, 30․04․2025թ․/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոց, թիվ81/1 հասցեում գտնվող ավտոլվացման կետի զբաղեցրած և վարձակալության իրավունքվ իրեն հատկացված 0․009հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր  11-001-0094-0047/ սեփականության իրավունքով իրեն տրամադրելու խնդրանքով: Հողամասի նկատմամբ կատարվել է Իջևան համայնքի  սեփականության  իրավունքի պետական գրանցում՝ վկայական թիվ 29042025-11-0041:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0․009հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը չի խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,  չի  դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված  հողամասերի  շարքին, չի գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի  առաջացնում  սերվիտուտ, հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28.02.2025թ. թիվ 3 նիստի թիվ 38  և 25.03.2022թ. թիվ 3 նիստի թիվ 29 որոշումները և  ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի թիվ 66 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի և 2-րդ կետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոց, թիվ81/1  հասցեում գտնվող  0․009հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0094-0047/ գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոց, թիվ81/1  հասցեում գտնվող  0․009հա  մակերեսով հողամասը վաճառել  քաղաքացի՝ Հայկազ Ջանիկի Սարգսյանին գնման  նախապատվության  իրավունքով  /ուղղակի  վաճառք/, 1քմ 4441,8  ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով,  399762 /երեք հարյուր իննսունինն հազար յոթ հարյուր վաթսուներկու/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner