Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց 101/80 հասցեում գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.04հա մակերեսով հողամասը, վարձակալության իրավունքով տրամադրվել էԱրամ Ցոլակի Նազինյանին /ծածկագիր 11-001-0110-0048/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել վերոնշված 0.04հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և հողամասի նկատմամբ կատարել համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում /ծածկագիր 11-001-0110-0048/:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.11-001-0110-0048 ծածկագրով 0.04հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատումից փոխադրել բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի շարքին:
2.Հաստատել Իջևան համայնք, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց, թիվ101/80 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0.04 հա հողամասի /ծածկագիր 11-001-0110-0048/ սահմանները՝ ըստ ներկայացված հատակագծի:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: