Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 55
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2025 թվականի N 55

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 76 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.05ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին են դիմել Իջևան համայնքի բնակիչներ Լևոն Աղասու Զուրաբյանը՝ ծնված 30.04.1958թ., Ազնիվ Լևոնի Չոբանյանը՝ ծնված 08.10.1958թ., Աղասի Լևոնի Զուրաբյանը՝ ծնված 16.12.1985թ., Արմեն Լևոնի Զուրաբյանը՝ ծնված 04.07.1987թ., որ  Իջևան քաղաքի Երևանյան փողոցի վարչական սահմաններում Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի 19.12.1990թ.կայացած նիստի թիվ 16 արձանագրության հիման վրա,ձեռք է բերել բնակելի կառուցապատման 0.05հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը  կազմում է 0.05հա, ուստի դիմել է հողամասի հողհատկացման հիմքերի վերականգնման /ծածկագիր 11-001-0214-0025/ խնդրանքով:Նշված հողամասի պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Վերականգնել Լևոն Աղասու Զուրաբյանի, Ազնիվ Լևոնի Չոբանյանի, Աղասի Լևոնի Զուրաբյանի, Արմեն Լևոնի Զուրաբյանի սեփականության իրավունքը, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող  օրինական 0.05հա մակերեսով  հողամասի նկատմամբ,  ըստ հաստատված հատակագծի /ծածկագիր 11-001-0214-0025/:

2. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք Իջևան Երևանյան փողոց հասցեում  գտնվող /ծածկագիր 11-001-0214-0025/  հողամասին տալ  հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի  մարզ, Իջևան համայնք, ք Իջևան Երևանյան փողոց 4-րդ նրբանցք 76 հողամաս:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner