|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 փետրվարի 2013 թվականի N 14 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 71 ՇԵՆՔԻ ԹԻՎ 49 ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 71 շենքի թիվ 49 բնակարանը հանդիսանում է համայնքային սեփականություն: Հիմք ընդունելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բնակարանում հաշվառված են և կարգապահ վարձակալ են հանդիսանում Հրաչիկ Շավարշի Խաչատրյանին, Ալիկ Հրաչիկի Խաչատրյանի, Աննա Հրաչիկի Խաչատրյանին, Նառա Հրաչիկի Խաչատրյանին և Հրածին Կոստյայի Բոզինյանին, որոնք ժամանակին չեն կարողացել սեփականաշնորհել բնակարանը. 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 71 շենքի թիվ 49 բնակարանը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն, անհատույց օտարել Հրաչիկ Շավարշի Խաչատրյանին, Ալիկ Հրաչիկի Խաչատրյանին, Աննա Հրաչիկի Խաչատրյանին, Նառա Հրաչիկի Խաչատրյանին և Հրածին Կոստյայի Բոզինյանին:
|
Կողմ -0 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|