Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Գայանե Սերյոժայի Մովսիսյանը, վարձակալության իրավունքով, հասարակական կառուցապատման նպատակով իրեն հատկացված, Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 56/1 գտնվող 18,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /վարձակալության պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 718, կնքված՝ 22.03.2006թ., վկայական թիվ 20032019-11-0029/ օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի պահանջներով
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 56/1 գտնվող 18,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ քաղաքացի՝ Գայանե Սերյոժայի Մովսիսյանի վարձակալության իրավունքը /վարձակալության պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 718, կնքված՝ 22.03.2006թ., վկայական թիվ 20032019-11-0029/ օտարելուն: