Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Արարատ Արազբեկի Խաչատրյանը, որ պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի 10.10.92թ. կայացած նիստի թիվ 12 արձանագրության հիման վրա բնակարանաշինության նպատակով Իջևան համայնքի վարչական սահմաններում /ք. Իջևան Բլբուլյան փողոց/ ձեռք է բերել 400,0քմ մակերեսով հողամաս, որում 1995թ. կառուցել է բնակելի տուն: 2021թ. կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ բնակելի տան զբաղեցրած սահմանազատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 697,7քմ, որից 467,7քմ մակերեսով հանդիսանում է ֆիզիկական անձի պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տարածք, իսկ 260,0քմ մակերեսով մասը թյուրիմացաբար ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ Իջևան համայնքին է փոխանցվել, որպես պետական սեփականություն հանդիսացող անտառ նպատակային նշանակության հողամասի մաս /ծածկագիր 11-001-0228-0001/, որում կառուցված է բնակելի տուն, քաղաքացին հնարավորություն չի ունեցել հողամասի նկատմամբ կատարել իրավունքների պետական գրանցում: ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ 260,0քմ մակերեսով հողամասը անտառային նպատակային նշանակության հողերից փոխանցվել է պետական սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին: Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ 400,0քմ –ից ավել օգտագործվող սահմանազատված, կառուցապատված 260,0 քմ մակերեսով հողամասը ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու նպատակով:
Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին փոխանցված հողերից առանձնացված 400,0քմ–ից ավել օգտագործվող սահմանազատված, չկառուցապատված 260,0քմ մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0228-0001/ ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց քաղաքացի՝ Արարատ Արազբեկի Խաչատրյանի ընտանիքին տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: