Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով համայնքին պատկանող 11-001-0260-0002 ծածկագրով և 0,04999հա մակերեսով հողամասում 1993թ. քաղաքացի՝ Վարդան Ղուշչյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 28,8քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունը: Շինության զբաղեցրած 0,04999հա մակերեսով հողամասը ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ հաստատված Իջևան համայնքի գլխավոր հատակագծում արտացոլվել է, որպես գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության տարածք: Կառույցի և նրա զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0,04999հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով համայնքին պատկանող 11-001-0260-0002 ծածկագրով և 0,04999հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: