Իջևան համայնքի ավագանին նշում է, որ Իջևան համայնքի Բլբուլյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների համար ՀՀ կառավարության կողմից Իջևանի համայնքապետարանին հատկացվել է 83747,0 հազ. դրամ սուբվենցիա: Բացի այդ համաձայն ՀՀ կառավարության 08․10․2020թ թիվ 1657-ն որոշմամբ և ՀՀ Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի միջև 2020թ դեկտեմբերի 24-ի կնքված պայմանագրի հիման վրա համայնքին հատկացվել է 648,0 հազ դրամ, որպես դրամաշնորհ, սոցիալապես խոցելի խմբում ընդգրկված անձանց համար առաջին անհրաժեշտության պարագաների ծախսերի փոխհատուցման նպատակով։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ համաձայնություն Իջևան համայնքի 2020թ ֆոնդային բյուջեն ավելացնել 83747,0 հազ. դրամով:
2․Իջևան համայնքի 2020թ բյուջեի եկամտային և ծախսային մասը ավելացնել 648,0 հազ դրամ, եկամտային մասում ավելացված 648,0 հազ դրամը հատկացնել 37,9 բաժնի 900375001279 հաշվին, ծախսային մասում՝ 08․02․04 բաժնի 4239 հոդվածին։
3.Հանձնարարել ֆինանսական բաժնին կատարել համապատասխան փոփոխություն: