Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի թիվ 1, թիվ 5 և թիվ 8 մանկապարտեզների կանոնադրություններում կատարվել են փոփոխություններ և անհրաժեշտություն է առաջացել հաստատել այդ մանկապարտեզների նոր կանոնադրությունները:
Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի թիվ 18 հոդվածի 28-րդ կետի պահանջներով
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը /կցվում է/:
2. Հաստատել Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը /կցվում է/:
3. Հաստատել Իջևան քաղաքի թիվ 8 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը /կցվում է/: