Հաշվի առնելով ՀՀ Տավուշի մարզպետի 03.03.2021թ N01/01010-2021 գրությանը կից ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գրությունը և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021թ <<ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 (Իջևան քաղաքի մասով) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի վերաբերյալ>> N2-1 դրական եզրակացությունն, ու ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3 հոդվածով, ՀՀ կառավարության 2011թ դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, ու համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 (Իջևան քաղաքի մասով) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի Իջևան քաղաքային համայնքի (բնակավայրերի) լրամշակված գլխավոր հատակագիծը և առաջարկվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունները (աղյուսակները կցվում են):
2. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Տավուշի մարզպետի հաստատմանը: