Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Նվեր Խաչատուրի Սարհատյանը, իրենց պատկանող Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.15005 հա մակերեսով հողամասին հասցեավորում տրամադրելու խնդրանքով /ծածկագիր՝ 11-035-0081-0004/:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.15005 հա մակերեսով հողամասին /ծածկագիր՝ 11-035-0081-0004/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ 5-րդ փողոց, 19 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: