Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-057-0228-0002 կադաստրային ծածկագրով 0,06014հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը, ջրընդունիչ համակարգ կառուցելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել փոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի կազմին: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ գյուղի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-057-0228-0002 կադաստրային ծածկագրով 0,06014հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-057-0228-0002 կադաստրային ծածկագրով 0,06014հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: