Համայնքի ղեկավարին է դիմել Ռազմիկ Հարությունի Քամալյանը՝ ծնված 1952թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով և դիմել է հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը ըստ Խաշթառակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04.1991թ. թիվ 14 որոշման քաղվածքի կազմում է 0.12հա /ծածկագիր 11-035-0044-0004/:Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.1657հա, որի վրա առկա է 1930-1989թթ կառուցված 416.06քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.12հա մակերեսով, 0.0457հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 416.06քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:
Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Ռազմիկ Հարությունի Քամալյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.1657հա մակերեսով և 11-035-0044-0004 ծածկագրով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:
2.Վերականգնել քաղաքացի Ռազմիկ Հարությունի Քամալյանի սեփականության իրավունքը՝ Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.1657հա մակերեսով հողամասի և 416.06քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-035-0044-0004/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3.Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Ռազմիկ Հարությունի Քամալյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.1657հա մակերեսով և 11-035-0044-0004 ծածկագրով հողամասին տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Խաշթառակ 11-րդ փողոց 1-ին փակուղի 3 բնակելի տուն: բնակելի տուն:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: