Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 115
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2024 թվականի N 115

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.06ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ /ՎԿԱՅԱԿԱՆ N03082023-11-0027, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ 11-022-0147-0018/ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Բարիս Չապուխյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող  0.06հա մակերեսով հողամասի  /վկայական թիվ 03082023-11-0027, կադաստրային ծածկագիր  11-022-0147-0018/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական  գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխման նպատակը՝ գյուղատնտեսական պահեստարանի շենքի կառուցումն է:

Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող  0.06հա մակերեսով /վկայական թիվ 03082023-11-0027, կադաստրային ծածկագիր  11-022-0147-0018/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական պահեստարան կառուցելու նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու առաջարկությանը:

2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -18

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ ՌԱՉԻԿ

ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ

ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ

ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner