Անհրաժեշտություն է առաջացել 11.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 994 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1.Իջևան համայնքի ղեկավարի 11.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 994 որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.01332ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին է դիմել Արարատ Թելմանի Ղուշչյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով իր սեփականություն հանդիսացող անասնաշենքի՝ իր հողամասով, հասցեավորում տալու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.01332հա մակերես հողամասով անասնաշենքին /ծածկագիր 11-021-0107-0008/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, համայնք Իջևան, Գանձաքար 18-րդ փողոց 16 անասնաշենք:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,