Համայնքի ղեկավարին է դիմել ԵԿՄ Իջևանի տարածքային վարչության նախագահ Վրեժ Վարդապետյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Վալանսի փողոցի թիվ1 հասցեում գտնվող ԵԿՄ Իջևանի տարածքային վարչության կողմից տնօրինվող 35.6քմ մակերեսով /29.6քմ՝ տարածք, 6.0քմ՝ բաց պատշգամբ/ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, 2 տարի ժամկետով իրենց տրամադրելու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավար առաջարկությանը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Վալանսի փողոցի թիվ1 հասցեում գտնվող 35.6քմ մակերեսով /29.6քմ՝ տարածք, 6.0քմ՝ բաց պատշգամբ/ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով, 2 տարի ժամկետով, ԵԿՄ Իջևանի տարածքային վարչությանը տրամադրելուն: