Համաձայն ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 24-ի 164-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետի․
Համայնքի ավագանին որոշում է.
Իջևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում կատարել փոփոխություն 
1.Իջևան համայնքի ավագանու անդամ Հասմիկ Այվազյանին հանել  համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմից:
 2.Խնակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում ընդգրկել Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և  զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Մարուսյա Ճաղարյանին: