Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մելիք Սոլիկի Պետրոսյանը, իրենց պատկանող Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.1157 հա մակերեսով հողամասին հասցեավորում տրամադրելու և տեղադիրքի ուղղման խնդրանքով /ծածկագիր 11-021-0033-0003, վկայական 2231804/:
Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացություն և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման եվ ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.1157 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-021-0033-0003 վկայական 2231804/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գանձաքար 11-րդ փողոց, 11/5 հողամաս:
2. Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.1157հա մակերեսով /ծածկագիր 11-021-0033-0003,վկայական 2231804/ հողամասի սահմանները, կատարելով հողամասի սահմանների տեղադիրքի ուղղում՝ ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագծի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: