| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք  ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  30  մայիսի  2025 թվականի N 71 | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. Համայնքի ավագանին որոշում է  Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը․  
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին
 
-  Իջևան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հինգերորդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
 
- Իջևան համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին
 
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրում գտնվող հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
 
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրում գտնվող 0․09929 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
 
- Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոց, թիվ 28/17 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.064 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
 
- Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 0․096 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
 
- Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 0․16726 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
 
- Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 0․10772 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
 
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անհատույց մշտական օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու մասին
 
- Համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջարկի մասին
 
- Համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջարկի մասին
 
- ՀՀ պետական բյուջեից 2026թ․ նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու մասին
 
- Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 16-րդ փողոց թիվ 30 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող, 0.77619հա անշարժ գույքը անհատույց սեփականության իրավունքով /նվիրատվություն/ Հայաստանի Հանրապետությանը օտարելու մասին
 
- Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 101 շենքի թիվ 4 բնակարանն անհատույց օտարելու մասին
 
- Իջևան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին։
 
  | 
 Կողմ -14  ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ ՌԱՉԻԿ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |