Համայնքի ղեկավարին է դիմել /11.10.2022թ. մուտքի թիվ 3122 դիմում/ քաղաքացի Արմեն Զավենի Հասանյանը, որ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Երիտասարդական փողոց թիվ 1/1/, վարձակալության իրավունքով /հողամասը վարձակալության հանձնելու մասին՝ 07.12.2004թ. ս/մ թիվ 1382 պայմանագիր/ ձեռք է բերել 53,1քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, որի նկատմամբ կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը լրացել է, ուստի դիմել են պայմանագրի ժամկետի երկարացման և պայմանագրի 15. կետում փոփոխություն կատարելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում / Երիտասարդական փողոց թիվ 1/1/ գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի Արմեն Զավենի Հասանյանին պատկանող 53,1քմ մակերեսով բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմաբ 07.12.2004թ. ս/մ թիվ 1382 պայմանագրի 15. կետում կատարել փոփոխություն և ժամկետը երկարացնել մինչև 07.12.2024թ. իսկ պայմանագրից բխող մնացած պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Քաղաքացիական օրենսգրքի>> 624 հոդվածի, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ 1-ին մասի հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում / Երիտասարդական փողոց թիվ 1/1/ / գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի Արմեն Զավենի Հասանյանին պատկանող 53,1քմ մակերեսով բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմաբ 07.12.2004թ. ս/մ թիվ 1382 պայմանագրի 15. կետում կատարել փոփոխություն և ժամկետը երկարացնել մինչև 07.12.2024թ., իսկ պայմանագրից բխող մնացած պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: