Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Սուսաննա Հրաչիկի Չոբանյանը՝ ծնված 18․02․1960թ.,Հասմիկ Միշայի Չոբանյանին ծնված՝ 24․02․1982թ․,Աիդա Միշայի Չոբանյանին ծնված՝ 18․04․1985թ․, որ համաձայն Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Այգեհովիտ գյուղում, բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 0.07հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.10411հա, ուստի դիմել է օրինական 0.07հա մակերեսով և հողամասին կից ավել օգտագործվող 0.03411հա մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-009-0110-0014/:11-009-0110-0014 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասը հատկացվել է Սուսաննա Հրաչիկի Չոբանյանին ծնված՝ 18․02․1960թ, Հասմիկ Միշայի Չոբանյանին ծնված՝ 24․02․1982թ․, Աիդա Միշայի Չոբանյանին ծնված՝ 18․04․1985թ․ օրենսդրության խախտմամբ՝ 26.12.2002թ. ՀՕ 510-Ն օրենքի պահանջներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.10411հա մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով 26.12.2002թ. ՀՕ 510-Ն օրենքի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացիներ Սուսաննա Հրաչիկի Չոբանյանին, Հասմիկ Միշայի Չոբանյանին, Աիդա Միշայի Չոբանյանին պատկանող 0.10411հա մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-009-0110-0014/:
2.Վերականգնել, քաղաքացիներ Սուսաննա Հրաչիկի Չոբանյանի, Հասմիկ Միշայի Չոբանյանի, Աիդա Միշայի Չոբանյանի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող օրինական 0.07հա մակերեսով և 0.03411հա մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-009-0110-0014/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացիների սեփականությունը:
3. Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացիներ Սուսաննա Հրաչիկի Չոբանյանին, Աիդա Միշայի Չոբանյանին, Աիդա Միշայի Չոբանյանին պատկանող 0.10411հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Այգեհովիտ 22-րդ փողոց, 5 բնակելի տուն :
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: