Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Գագիկ Հաջանի Չապուխյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մակերեսը, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10012025-11-0039 վկայականի կազմում է 0.8479հա: Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10012025-11-0039 վկայականի և վկայականի հիմք հանդիսացող հողաշինական փաստաթղթերի 0.8479հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-022-0131-0028/, ուստի քաղաքացին դիմել է 0.8479հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողերի շարքին դասելու խնդրանքով:
Հիմք ընդունելով քաղաքացու 19․03․2025թ․ թիվ 0929 մուտքի դիմումը և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու 28․03.2025թ. թիվ 4 նիստի թիվ 58 որոշման պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 42 հոդված, թիվ 1 կետ, թիվ 1 և թիվ 2 ենթակետերի դրույթները ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Գագիկ Հաջանի Չապուխյանին սեփականության իրավունքով պատկանող 0.8479հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-022-0131-0028/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողատեսքի փոխելուն՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս կառուցելու նպատակով:
2. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Գագիկ Հաջանի Չապուխյանին սեփականության իրավունքով պատկանող 0.8479հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-022-0131-0028/ տալ հետևյալ հասցեն. Իջևան համայնք բնակավայր Գետահովիտ 2 հողամաս:
3․ Նախագծային փաստաթղթեր կազմելու համար տրամադրել նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: