Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 1.10409 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 30.03.2006 թ. թիվ 512-Ն որոշման և Տավուշի մարզի Աչաջուր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-013-0269-0001 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 1.10409 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում և կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29.12.2005 թ. թիվ 2387-Ն և ՀՀ կառավարության 29.12.2011 թ. թիվ 1920-Ն որոշումների պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1.10409 հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-013-0269-0001 ծածկագրով 1.10409 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Աչաջուր, 1-ին փողոց, 50/3 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: