Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 954
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 օգոստոսի 2025 թվականի N 954

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 400.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Սերյոժա Միշայի Ղալթախչյանը՝ ծնված 03.09.1972թ., որ 30.09.1993թ. Իջևանի քաղխորհրդի գործկոմի նիստի թիվ 9 արձանագրության հիման վրա, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, անհատական բնակարանաշինության նպատակով իրենց հատկացվել է 400,0քմ մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ վերոնշյալ հողամասը գտնվում է Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, որը համաձայն Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, Իջևան քաղաքը ներառող գլխավոր հատակագծի բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս և հողամասի փաստացի մակերեսը կազմում է 400,0քմ,  ուստի դիմել է,  որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա և փաստացի իր տիրապետման տակ  գտնվող օրինական 400,0քմ մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոշման  և հասցեավորում տալու  խնդրանքով /ծածկագիր 11-001-0228-0039/:

Հաշվի առնելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ  սահմանազատված 400,0քմ մակերեսով, չկառուցապատված հողամասը   չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի  2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Վերականգնել Սերյոժա Միշայի Ղալթախչյանի  սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 400,0քմ մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված հողամասի  նկատմամբ /ծածկագիր  11-001-0228-0039/՝ համաձայն ներկայացված հատակագծի:

2.Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող՝ Սերյոժա Միշայի Ղալթախչյանին պատկանող 400,0քմ մակերեսով  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին   տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի  մարզ,  քաղաք  Իջևան, Մետաղագործների փողոց,   5-րդ նրբանցք, թիվ 4/2 հողամաս:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner