Իջևան համայնքի աշխատակազմի քարտուղարի 07 հունիսի 2021թ թիվ 22 հրամանի համաձայն, ս/թ հունիսի 7-ից, Դավիթ Վիրաբյանը ազատվել է համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի պաշտոնից իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 77-րդ հոդվածի դրույթներով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողովի կազմում կատարել փոփոխություն՝ Դավիթ Վիրաբյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել աշխատակազմի գլխավոր մասնագետ Էդգար Ասլանյանին: