Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1955
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2024 թվականի N 1955

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 25 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 68,4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել  Իջևան քաղաքի, Տերյան փողոցի 3-րդ նրբանցքի  թիվ 25 հասցեում  գտնվող բնակելի տան համասեփականատերեր Սվետլանա Սերյոժայի Աղասարյանը  և Կարեն Բաղմանյանը, որ մինչև 2001թ մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին'' ՀՀ օրենքի  ուժի մեջ մտնելու  պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար  հատկացված օրինական 640,0քմ մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող,  համայնքային սեփականություն հանդիսացող, սահմանազատված, չկառուցապատված 68,4քմ հողամասի  իրավական  կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0104-0004/:

Տնատիրության տարածքում գտնվող բնակելի տան հատակագծում բնակելի տան նկուղային հարկի 15.9քմ ներքին մակերեսով և բնակելի տան 1-ին հարկի 23.1քմ ներքին մակերեսով գծանշված մասերը պատկանում են Սվետլանա Սերյոժայի Աղասարյանին  և Կարեն Բաղմանյաին, իսկ բնակելի տան նկուղային հարկի 10.7քմ ներքին մակերեսով, բնակելի տան 1-ին հարկի4.0քմ, 6.6քմ, 19.4քմ, 19.4քմ ներքին մակերեսներով տարածքները և 7.4քմ մակերեսով բաց պատշգամբն ընդհանուր օգտագործման տարածքներ են, տնատիրության օրինական 640քմ մակերեսով հողամասը համարվում է ընդհանուր համատեղ սեփականություն: 

Հաշվի առնելով  այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն  հանդիսացող, սահմանազատված 68.4քմ մակերեսով  չկառուցապատված հողամասը, չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի'' 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն  հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ  և  ղեկավարվելով  ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների  կարգավիճակի մասին’’  ՀՀ օրենքի  2-րդ հոդվածի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Վերականգնել Սվետլանա Սերյոժայի Աղասարյանի  և Կարեն Բաղմանյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Տերյան փողոցի 3-րդ նրբանցքի  թիվ 25 հասցեում  գտնվող համայնքային  սեփականություն հանդիսացող,  սահմանազատված 68.4քմ  մակերեսով չկառուցապատված  հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-001-0104-0004/:

2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner