Տավուշի մարզի Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.43503 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1713-Ն որոշման և Տավուշի մարզի Ակնաղբյուր բնակավայրին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-006-0102-0005 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.43503 հա մակերեսով հողամաս և հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով .
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում ՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-006-0102-0005/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0.43503 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: