Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 151
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2024 թվականի N 151

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԿԻՐԱՆՑ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0․173ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 16/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ 0․06381ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարի է դիմել քաղաքացի Սամվել Փաշիկի Դավթյանը /մուտքի դիմում թիվ6157, 23․10․2024թ․/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Կիրանց, հասցեում գտնվող և իրենց պատկանող 0․173հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկագիր 11-039-0029-0005/ և համայնքային սեփականություն հանդիսացող, Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ16/1 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0․06381հա մակերեսով /ծածկագիր 11-039-0127-0067/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու խնդրանքով: Հողամասերի սեփականության իրավունքների փոխանակության միջոցով օտարումը կատարվում է հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և  չի սահմանափակում  այլ անձանց իրավունքները, չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 71-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին ենթակետի և նույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու նպատակով:

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Կիրանց, հասցեում գտնվող և քաղաքացի Սամվել Փաշիկի Դավթյանին պատկանող 0․173հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկագիր 11-039-0029-0005/ և համայնքային սեփականություն հանդիսացող, գ․ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ16/1 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0․06381հա մակերեսով /ծածկագիր 11-039-0127-0067/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելուն:


Կողմ -14

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԱՐԶՊԵՏ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner