Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչակն սահմաններում առանձնացվել է 0.015հա մակերեսով հողամաս: Համաձայն Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փոստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է Սևքար բնակավայրին փոխանցված բնակավայրերի նպատակային, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-058-0001-0009/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել գործառնական նշանակությունը և առանձնացված 0.015հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Սրքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.015 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-058-0001-0009/ հանել բնակավայրերի այլ հողատեսք գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
2.Իջևան համայնքի Սևքար բնակավայրին փոխանցված, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-058-0001-0009/, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել 0.015հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
3.Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող առանձնացված 0.015հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-058-0001-0009/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, գյուղ Սևքար, 24-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ2 հողամաս:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: