Այսօր: Երկուշաբթի, 16 Հունիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 73
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2025 թվականի N 73

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ ՀՀ-ում Սերբիայի կառավարության և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ մեկնարկել է «Դիմակայություն ի սկզբանե» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կառուցել բազմաֆունկցիոնալ հանրային  տարածք՝ ամֆիթատրոն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համայնքի կողմից ներդրում 20 000 000 /քսան միլիոն/ ՀՀ դրամ:  ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող միջազգային գնումների գործընթացի հայտերի ամփոփման արդյուքում հնարավոր է առաջանա լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն՝ առավելագույնը 8 000 000 /ութ միլիոն/ ՀՀ դրամի չափով:

ՀՀ Կառավարության 27.03.2025թ-ի թիվ 356-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության պետական օժանդակություն» ծրագրի շրջանակներում Իջևան համայնքին տրամադրվելու է 828 055 /ութ հարյուր քսանութ հազար հիսունհինգ /  ՀՀ դրամ:

«Իջևանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկ»-ին 2025թ-ի համար նախատեսել 10 100 000  /տաս միլիոն մեկ հարյուր  հազար/ ՀՀ դրամ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար:

Ելնելով վերոգրյալից՝ 2025 թվականի համայնքի բյուջեում անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով 

Համայնքի ավագանին որոշում է

Տալ համաձայնություն Իջևան համայնքի 2025 թվականի բյուջեում կատարել փոփոխություն

-Իջևան համայնքի 11-01-02 բաժնի 4891 հոդվածից կրճատել 12 240 000 /տասերկու միլիոն երկու հարյուր քառասուն հազար/  դրամ, 01-01-01 բաժնի 4111 հոդվածից կրճատել 7 760 000 /յոթ միլիոն յոթ հարյուր վաթսուն հազար/ դրամ և 06-06-01 բաժնի 5113 հոդվածից կրճատել 10 100 000  /տաս միլիոն մեկ հարյուր  հազար/ դրամ 

-Իջևան համայնքի 08.02.03 բաժնի 4819 հոդվածին հատկացնել 20 000 000 /քսան միլիոն/ դրամ և 05.01.01 բաժնի 5121 հոդվածին հատկացնել 10 100 000  /տաս միլիոն մեկ հարյուր  հազար/ դրամ:

- եկամտային մասը ավելացնել՝ Այլ եկամուտներ` 828 055 դրամ, դաս՝  37-09-00,
- ծախսային մասի 04-02-07 դասում ավելացնել՝  828 055 դրամ հոդված՝ 4729՝ այլ վճարներ բյուջեից:

Հանձնարարել ֆինանսական բաժնին կատարել համապատասխան փոփոխությունները:


Կողմ -14

ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ ՌԱՉԻԿ

ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ

ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner