Համայնքի ղեկավարին է դիմել Մհեր Արսենի Հարությունյանը, իր կողմից կառուցապատման իրավունքով 99 տարով վարձակալությամբ ձեռք բերված և սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ 26/8 հասցեում գտնվող 0.17714;0.04879հա մակերեսով և 11-001-0042-0050, 11-001-0042-0054 ծածկագրով /վկայական թիվ 13022023-11-0043/, բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասի /զբոսայգի, պուրակ, չմասնավորեցնվող/ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /մասնավորեցվող/ փոփոխելու խնդրանքով: Հողամասի վրա առկա է 1487.03քմ մակերեսով կառուցված շենք: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի 13022023-11-0043բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասի /զբոսայգի, պուրակ, չմասնավորեցնվող/ նպատակային նշանակությույունը՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /մասնավորեցվող/ փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի թիվ 29 և թիվ 31 կետերով.
Համայնքի ավագանին որոշում է.
Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ 26/8 հասցեում գտնվող 1487.03քմ մակերեսով շինության 0.17714;0.04879հա մակերեսով և 11-001-0042-0050, 11-001-0042-0054 ծածկագրով /վկայական թիվ 13022023-11-0043/ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի /զբոսայգի, պուրակ, չմասնավորեցնվող/ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /մասնավորեցվող/ փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: