Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի՝ Կարեն Սերյոժայի Պետրոսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,11281հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի /ծածկագիր 11-022-0139-0001/ նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության /ջերմոցային տնտեսություն/ փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Կարեն Սերյոժայի Պետրոսյանին պատանող 0,11281հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր 11-022-0139-0001/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /ջերմոցային տնտեսություն/գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Կարեն Սերյոժայի Պետրոսյանին պատանող 0,11281հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր 11-022-0139-0001/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /ջերմոցային տնտեսություն/ գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: